Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 03/10/2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու  19/07/2019թ. N 50Ա որոշումը», Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 03/10/2019թ. թիվ 2 արձանագրությունը 

որոշում եմ՝

   1.Հաստատել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի /կադաստրային ծածկագիր՝ 10-018-0125-0020, մակերեսը՝ 0,21320հավարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝

·  Մրցույթում հաղթող ճանաչել Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Սմբատ Սուքավետի Բայաթյանին,

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ քսանհինգ տարի,

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝  1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

  2.Սահմանելոր սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տարածքում վարձակալի կողմից կատարված անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են համայնքային սեփականությունը և հողամասի տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

  3.Ս. Բայաթյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:  

  4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner