Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի բնակիչ, հանգուցյալ Շահեն Մարկոսի Հովակիմյանի սեփական տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 10-038-0001-0004, տարածքը՝ 0,516 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Սալլի բնակավայր, փողոց 1, թիվ 32 հասցեում: