Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 15 փողոց թիվ 3/11 հասցեում կառուցված ինքնակամ կառույցների /բաղնիք, ծածկ/ պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այնհանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրեի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18/05/2006թ. N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29/12/2005 թվականի N2387-Ն որոշման պահանջներով

Որոշում եմ՝

1. Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 15 փողոց թիվ 3/11 հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 0,03116 հա մակերեսով հողատարածքում կառուցված գործառնական նշանակությամբ՝ ինքնակամ բաղնիքը և ծածկը համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը/: Կառույցներին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգիս համայնք, Շատին բնակավայր, փողոց 15, թիվ 3/11:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արման Ալեքսեի Հայրապետյանին  /նույնականացման քարտ 0044666031  տրված`23․09․2014թ.-ին, 037-ի կողմից, հաշվառման հասցե՝ բն. Շատին, 15 փողոց, տուն  3/9:
3.Ինքնակամ կառույցներն իրականացրած  անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցների և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար  սահմանված չափով և կարգով  գումարների վճարումից  և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը /վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք/ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգիսի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner