Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակչուհի, հանգուցյալ Հասմիկ Իվանի Գաբրիելյանի սեփական բնակելի տունը և տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 10-035-001-084, տարածքը՝ 0,1422 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Շատին բնակավայր, փողոց 2, տուն 92 հասցեում: