Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2020 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով 09-ը հոկտեմբերի 2020թ. արձանագրությունները հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, Եղեգիս համայնքի ավագանու 25/06/2020թ. թիվ 51Ա, 30/07/2020թ. թիվ 61Ա, 30/07/2020թ. թիվ 65Ա որոշումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ  կետերով  և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով

որոշում եմ՝

 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողատեսքը վաճառել Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի բնակիչ Մայիս Բուրթելի Բաբայանին՝

  • Գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, ծածկագիր`  10-035-0268-0004,     1,01719 հա մակերեսով՝ 92 700 /իննսուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:

2.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողատեսքերը 707 330/յոթ հարյուր յոթ հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ արժեքով վաճառել Եղեգնաձոր համայնքի բնակիչ Նարեկ Լևոնի Մկրտչյանին՝

  • Գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատեսք, ծածկագիր`  10-029-0102-0039,     0,26295 հա մակերեսով,
  • Գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատեսք, ծածկագիր`  10-029-0102-0088,    1.31925 հա մակերեսով:

   3.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հետևյալ հողատեսքը վաճառել Եղեգնաձոր համայնքի բնակիչ Նարեկ Լևոնի Մկրտչյանին՝

  • Բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, ծածկագիր`  10-029-0135-0005,     0,71078 հա մակերեսով՝ 2 153 530 /երկու միլիոն մեկ հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:

 4.Հողամասը օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում  և կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner