Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 63Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԵՎ ԽՈՏՀԱՐՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ավագանին որոշում է՝

   1.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի «Չալայուրդ» կոչվող հանդամասում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 17,8հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ Ալեքսան Մայիսի Բաբայանին։ 

 2.Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի «Ծաղկունք» կոչվող հանդամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  1 /մեկ/ հա մակերեսով արոտը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Աղնջաձոր բնակավայրի բնակիչ Արամ Երանոսի Սիմոնյանին։ 

 3․Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Փալոլան» կոչվող հանդամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  10 /տաս/ հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ Վանիկ Եղիշեի Բաբայանին։

 4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով  տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner