Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում գտնվող քաղաքացի Էլմիրա Շամիրի Մնացականյանի սեփական բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին և բնակելի տանը /կադաստրային ծածկագիր՝ 10-021-025-004, մակերեսը՝ 0,447 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Եղեգիս բնակավայր, Կենտրոնական փողոց, տուն 36 հասցեն: