Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի նախկին բնակչուհի, հանգուցյալ Նազան Լևոնի Հակոբյանի սեփական բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին /կադաստրային ծածկագիր՝ 10-024-041-001, մակերեսը՝ 0.13 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Թառաթումբ բնակավայր, փողոց 7, թիվ 1 հասցեն: