Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 31Ա


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ>>-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 2-րդ կետը 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-024-0111-0001, մակերեսը 10,0992հա, այլ հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-024-0103-0001, մակերեսը 138,4235հա, այլ հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-024-0109-0057-ից, մակերեսը 78,6546հա, արոտավայր, վարելահող հողատեսք, որից արոտավայր՝ 77,5174հա, վարելահող՝ 1,1371հա,

4)կադաստրային ծածկագիր 10-024-0112-0001, մակերեսը 7,7445հա, այլ հողատեսքեր, խոտհարք հողատեսք, որից այլ հողատեսքեր՝ 5,2910հա, խոտհարք՝ 2,4535հա,

5)կադաստրային ծածկագիր 10-024-0104-0001-ից, մակերես 89,6474հա, այլ հողատեսքեր, խոտհարք հողատեսք, որից այլ հողատեսքեր՝ 88,7508հա, խոտհարք՝ 0,8966հա,

6)կադաստրային ծածկագիր 10-024-0101-0001, մակերես 59,9678հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 55,8651հա, խոտհարք՝ 4,1027հա,

7)կադաստրային ծածկագիր 10-024-0102-0001, մակերես 26,1100հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 22,5830հա, խոտհարք՝ 3,5270,

8) կադաստրային ծածկագիր 10-024-0110-0001, մակերես 79,5296հա, այլ հողատեսքեր, խոտհարք հողատեսք, որից այլ հողատեսքեր՝ 77,8445հա, խոտհարք՝ 1,6851հա։

2.Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-024-0120-0001, մակերեսը 0,94647հա, արոտավայր հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-024-0121-0001, մակերեսը 0,2660հա, արոտավայր հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-024-0122-0001, մակերեսը 2,7758հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 2,4730հա, խոտհարք՝ 0,3028հա, 

4)կադաստրային ծածկագիր 10-024-0995-0001, մակերեսը 938,1875հա, արոտավայր, խոտհարք, այլ հողատեսք, որից արոտավայր՝ 731,3112հա, խոտհարք՝ 82,8224հա, այլ հողատեսքեր՝ 124,0539։

3.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner