Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողերը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» անհատույց, քսանհինգ տարի ժամկետով, բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու համար՝
1.1. այլ հողատեսք, արոտավայր, կադաստրային ծածկագիր՝ 10-021-0102-0058, մակերեսը՝ 851,01673հա, վկայական՝ N 17032022-10-0020,
1.2.արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-021-0116-0001, մակերեսը՝ 8,23196հա, վկայական՝ N 12042022-10-0009,
1.3.այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-021-0101-0010, մակերեսը՝ 39,34147հա, վկայական՝ N 12042022-10-0010:
2. Չխոչընդոտել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը:
3․Հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։