Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 81Ա


Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԹԻՎ 7 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

 ավագանին որոշում է՝

1.Հաստատել 23-ը հունիսի 2023թ. թիվ 7 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

2․Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ զորակոչի ենթակա Եղեգիս համայնքի բնակչին գումար տրամադրելու մասին, 

3․Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանող Եղեգիս համայնքի բնակիչների  ուսման վարձը փոխհատուցելու մասին,

4․Եղեգիս համայնքի բնակչի երեխայի ծնվելու կապակցությամբ ծնողին գումարի տրամադրման  մասին, 

5․Գիտական  հոդվածներ տպագրելու ծախսերի փոխհատուցման համար Եղեգիս համայնքի բնակիչներին գումար տրամադրելու մասին,

6․Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին,

7․Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների քանակական և անհատական կազմերի,  Եղեգիս համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի թիվ 13Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

8․Եղեգիս համայնքի ավագանու 11/04/2023 թվականի թիվ 43Ա և 21/04/2023թ․ թիվ 52Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,

9․Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի՝ այլ հողեր գործառնական նշանակության փոխելուն համաձայնություն տալու մասին,

10․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,09696 հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին, 

11․Եղեգիս համայնքի Շատին գյուղի «Փարոլան» կոչվող տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,

12․ԵղեգիսհամայնքիԱրտաբույնքգյուղի «12-րդ փողոց 1-ին փակուղի» փողոցն  անվանափոխելու մասին,  

13․Պետական սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու մասին,

 14Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

15․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner