Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
Որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի բնակիչ Մանվել Արարատի Սեդրակյանի /ընտանիքի գլխավորը/, և նրա ընտանիքի անդամներ՝ Անուշ Խաչատուրի Հարությունյանի /կինը/, Արա Մանվելի Սեդրակյանի /որդին/ սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին /կադաստրային ծածկագիր՝ 10-021-0009-0011, մակերեսը՝ 0,28350 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Եղեգիս բնակավայր, Կենտրոնական փողոց, փկղ. 2, թիվ 4 հասցեն: