Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 20 Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հաստատել 19-ը մարտի 2018թ. թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2.Եղեգիս համայնքի 2018-2022 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին,
3.Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող10-038-0106-0121 ծածկագրով, 1,20264  հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդային կարգով օտարելու մասին,
4.«Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
5.Եղեգիս համայնքի ավագանու 22/01/2018թ. «2018 թվականի համար Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 8Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և
Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
6.Եղեգիս համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
7.Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը /ծածկագիր՝10-031-0127-0014, մակերեսը՝ 55,20327 հա,  ծածկագիր՝10-031-0124-0002, մակերեսը՝ 26,64301հա, ծածկագիր՝10-031-0123-0021, մակերեսը՝ 19,56361 հա/  վարձակալությամբ տրամադրելու և վարձավճարի չափ սահմանելու մասին,
8.Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը /ծածկագիր՝ 10-031-0128-0003, մակերեսը՝ 46,1938 հա,  ծածկագիր՝10-031-0128-0015, մակերեսը՝ 63,377հա վարձակալությամբ տրամադրելու և վարձավճարի չափ սահմանելու մասին,
9.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով Տնտեսական զարգացման ծրագրային հայտեր ներկայացնելու մասին,
10.Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող10-044-0122-0018 ծածկագրով, 0,15  հա մակերեսով բնակավայրերի այլ հողատեսքը և 10-044-0268-0002 ծածկագրով, 0,35238 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդային կարգով օտարելու մասին,
11.«Շատին բնակավայրի փողոցային լուսավորություն» ծրագրին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին,
12.Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողատեսքը /ծածկագիր՝ 10-044-0092-     ,տարածքը՝0,002500 հա/  կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner