Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող «ՍԵՎ ԱՂԲՅՈՒՐ» կոչվող սարում 600 հա մակերեսով արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել «ԷԿՈ ՏՈՒՐԻԶՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին՝ սահմանելով տարեկան 600 000 /վեց հարյուր հազար/ դրամ վարձավճար: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից օգտվելու պայմանագիր: |