Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 95Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 95Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 24-ը նոյեմբերի 2023թ. թիվ 151Ա և 24-ը նոյեմբերի 2023թ. թիվ 152Ա որոշումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

   1.Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվողհամայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 (յոթ) տարի ժամկետով տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝

1)կադաստրային ծածկագիր 10-035-0270-0017, մակերեսը 150,4179հա, որից 4,7233հա վարելահող և 145,6946հա այլ հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-035-0268-0006, մակերեսը 98,9387հա, որից 5,339հա վարելահող և 93,5997հա այլ հողատեսք,
3)կադաստրային ծածկագիր 10-035-0265-0005, մակերեսը 89,67219հա, որից 4,95047հա վարելահող և 84,72172հա այլ հողատեսք,
4)կադաստրային ծածկագիր 10-035-0260-0001, մակերեսը 58,5187հա, որից 0,9614հա վարելահող և 57,5573հա այլ հողատեսք,
5)կադաստրային ծածկագիր 10-035-0259-0019, մակերեսը 123,24389հա, այլ հողատեսք։
6)Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ։

2․ Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվողհամայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 (յոթ) տարի ժամկետով տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝

  1)կադաստրային ծածկագիր 10-029-0129-0002, մակերեսը 93,7311հա, որից 78,3011հա արոտավայր, 1,37հա վարելահող, 5,94հա խոտհարք և 8,12հա այլ հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-029-0128-0002, մակերեսը 114,278հա, որից 2,7644հա վարելահող, և 111,5136հա այլ հողատեսք։

3)Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ:

3․Չխոչընդոտել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner