Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 11 Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2018 թվականի N 11 Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1.Հաստատել 28-ը փետրվարի 2018թ. թիվ 2 նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը հաստատելու մասին,
3.Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը հաստատելու մասին,
4.Եղեգիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու մասին,
5.Եղեգիս համայնքի ավագանու անդամ Լորիս Եղյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
6.Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին, 
7.«Եղեգիսի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու և ՀՈԱԿ-ին անհատույց գույք տրամադրելու մասին:
8.Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 600 հա արոտ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին,
9.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Եղեգիս համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին:


Կողմ -9

ԵՂՅԱՆ ԼՈՐԻՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner