Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի նախկին բնակիչ հանգուցյալ Սանասար Համբարձումի Սմբատյանի /ընտանիքի գլխավորը/, նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Վարսենիկ Մաթևոսի Սմբատյանի /կինը/, Ավետիք Սանասարի Սմբատյանի /որդին/, Էլիզա Սերոժի Գյուլնազարյանի /հարսը/, Գոհար Ավետիքի Սմբատյանի /թոռը/, Վահե Ավետիքի Սմբատյանի /թոռը/, Հովիկ Ավետիքի Սմբատյանի /թոռը/ սեփական տնամերձ հողամասին և բնակելի տանը /կադաստրային ծածկագիր՝ 10-035-039-032, տարածքը՝ 0,091 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Շատին բնակավայր, փողոց 3, տուն 9 հասցեն: