Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 71 Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՈՌՈԳՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի5-րդ և 6-րդկետերի  և 42-րդ  հոդվածի պահանջներով, հիմքընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ. սուբվենցիոն ծրագրերի հայտ ներկայացնելու պահին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը խոստացել էր ներդրում կատարել Վարդահովիտ բնակավայրի ոռոգման խողովակաշարի կառուցման համար,որի արդյունքում Եղեգիս համայնքի բյուջեից գումար չէր նախատեսվել, քանի որ Վարդահովիտ բնակավայրը, լինելով բարձր լեռնային, սուբվենցիայի գումարը, կկազմեր 32 608 268 ՀՀ դրամ, համայնքինը՝ 13 974 972 ՀՀ դրամև  հիմնադրամի կողմից ներդրման գումարը կկազմեր 25 % (11 645 810 ՀՀ դրամ): Ըստ կանոնակարգի՝ երրոդ ներդրող լինելու դեպքում պետությունը ևս իր ներդրման չափն ավելացնում է 5 %-ով, որը կկազմեր 34 937 430 ՀՀ դրամ,  համայնքի ներդրումը կլիներ 0 դրամ:Ծրագրերի իրականացման համար մրցույթ հայտարարելուց առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հրաժարվել է ներդրումից, այդ պատճառով

 Ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն՝  սուբվենցիոն ծրագրով իրականացվող Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի ոռոգման խողովակաշարի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացնել  ծրագրի  գումարի իր մասնաբաժինըև պետության կողմից նախատեսվող 5 %-ի չափով արտոնությունը՝ ընդամենը 13  974 972  /տասներեք միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար ինը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner