Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝
Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման 1-7 մասերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2022 թ. տարեկան բյուջեն՝ համաձայն հավելված 1-ի՝
ա) եկամուտների գծով՝ 286574.2 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 381374.9 հազ. դրամ,
գ) հավելուրդը՝ 94 800.7 հազարդրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 2-ի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝համաձայն հավելված 4-ի:
5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայն հավելված 5-ի:
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 6-ի:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 7-ի:»: