Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշումն և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Գողթանիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հետևյալ հողատեսքը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման՝ քաղաքացու /Գողթանիկ բնակավայրում սեփականատեր՝ Ադամյան Սամվել Արարատի/ սեփականություն հանդիսացող հողատեսք՝
ա/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ կադաստրային ծածկագիր 10-018-0105-0029, մակերեսը՝ 0,02175 հա,
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: |