Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 35 Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.01.2001թ. թիվ 30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման 13-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 19/03/2018թ. թիվ 53 դրական եզրակացությունը

Ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Արտաբույնք բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու և համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողատեսքերը փոխադրել  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու համար՝

1.համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքեր՝

ա/
բնակավայրերի նշանակության այլ հող՝ կադաստրային ծածկագիր 10-010-0007- 0010, մակերեսը՝ 0,02876 հա,

բ/գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ կադաստրային ծածկագիր՝  10-010-0127-0038,  մակերեսը՝ 0,02554 հա:

2.քաղաքացու /Արտաբույնք բնակավայրում սեփականատեր՝ Հարությունյան Ավագ Ֆրունզիկի/ սեփականություն հանդիսացող հողատեսքեր՝

ա/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսք՝ կադաստրային ծածկագիր 10-010-0008-0004, մակերեսը՝ 0,093 հա,

բ/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսք՝ կադաստրային ծածկագիր 10-010-0007-0007, մակերեսը՝ 0,269 հա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner