Հիմք ընդունելով 03-ը հոկտեմբերի 2019թ. թիվ 1,2 արձանագրությունները հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, ավագանու 14/06/2019թ. թիվ 41Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով
որոշում եմ՝
1. Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողատեսքերը վաճառել <<ԳՆԴԱՍԱՐ ԷՆԵՐԳՈ>> ՍՊԸ-ին՝
1.1.արոտավայր գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0118-0117, մակերեսը՝ 2,5հա,
1.2.արոտավայր գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0561-0002, մակերեսը՝ 0,05հա,
1.3.արոտավայր գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0101-0045, մակերեսը՝ 0,05հա,
1.4.արոտավայր գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0117-0003, մակերեսը՝ 0,1հա,
1.5.արոտավայր գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0002, մակերեսը՝ 0,1հա,
1.6.այլ հողատեսք գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0103-0024, մակերեսը՝ 0,02հա,
1.7.այլ հողատեսք գործառնական նշանակության, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0105-0027, մակերեսը՝ 0,1հա՝ ընդամենը 575 750 /հինգ հարյուր յոթանասունհինգ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
2.Հողամասն օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր: