Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 38Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԵԳԻՍ, ՇԱՏԻՆ ԵՎ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի,  66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ) ենթակետով, 21.1.մասի պահանջներով, հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը  

ավագանին որոշում է՝

 Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված հողատեսքերը ուղղակի վաճառելու միջոցով օտարել  <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին էլեկտամատակարարման ենթակայանների տեղակայման համար, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով՝

   ա/Շատին բնակավայրի փողոց 14, 2/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսք /կադաստրային ծածկագիր՝ 10-035-0044-0020, մակերեսը՝ 0,002հա/՝ 4356 /չորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետրը 217.8 ՀՀ դրամ արժեքով:

   բ/Շատին բնակավայրի փողոց 3, փակ. 5, 1/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողեր հողատեսք /կադաստրային ծածկագիր՝ 10-035-0141-0035, մակերեսը՝ 0,002հա/՝ 4356 /չորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ,  մեկ քառակուսի մետրը 217.8 ՀՀ դրամ արժեքով:

   գ/Քարագլուխ բնակավայրի փողոց 12, 6/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողեր հողատեսք /կադաստրային ծածկագիր՝ 10-044-0065-0011, մակերեսը՝ 0,002հա/՝ 2838 /երկու հազար ութ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ,  մեկ քառակուսի մետրը 217.8 ՀՀ դրամ արժեքով:

   դ/Եղեգիս բնակավայրի փողոց 3, 1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքից /կադաստրային ծածկագիր՝ 10-021-0015-0007, մակերեսը՝ 0,1376հա/ առանձնացված 0,002հա հողամասը՝ 4356 /չորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ,  մեկ քառակուսի մետրը 217.8 ՀՀ դրամ արժեքով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner