Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի բնակիչ Ահարոն Վարանցովի Բաբայանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Թամարա Բենիկի Բաբայանի /կինը/, Հերմինե Ահարոնի Մարգարյանի /աղջիկը/, Հայկ Ահարոնի Բաբայանի /որդին/ սեփական տնամերձ հողամասը և բնակելի տունը /կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0032, տարածքը՝ 0,14907 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Եղեգիս բնակավայր, փողոց 5, տուն 8 հասցեում: