Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 129Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 129Ա


Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

 ավագանին որոշում է՝

1.Հաստատել 27-ը հոկտեմբերի 2023թ. թիվ 10 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2023թերրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,

3. Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,

4․«Սյունիք - Զարգացում» Համայնքային ՀԿ-ի հետ կնքված ենթադրամաշնորհի պայմանագրին հավանություն տալու մասին,

5․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին պատկանող, Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի գրադարանում գտնվող գրքերն և գրքերի գրադարակներն առանց ժամկետի սահմանափակման «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անվճար օգտագործման հանձնելու մասին,

6․Եղեգիս համայնքի ավագանու 08/09/2022թ․ թիվ 103Ա, 24/03/2023 թ․ թիվ 28Ա, 31/05/2023թ թիվ 75Ա և 20/09/2023թ․ թիվ 117Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,

7․Քաղաքացի Օֆելյա Մանուկյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

8․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության  այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին, 

9․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,

10․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,

11․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,

12․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին

13․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,

14․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային  հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար մրցութային կարգով պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,

15․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային  հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար մրցութային կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,

16․Արտաբույնք գյուղի գերեզմանոցը շրջապատող բարդիները հատելու քննարկման մասին,

17.Եղեգիս համայնքի ավագանու 31/05/2023թ թիվ 76Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին,

18․Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,

19․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,

20Եղեգիս համայնքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար հողամասի գնումը անհետաձգելի համարելու մասին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner