Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 112Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 112Ն


Զեկ. ՄՈՒՐԱԴ ՕՀԱՆՅԱՆ

25-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 02Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 ավագանին որոշում է՝

1․Հաստատել Եղեգիս համայնքի 25 հունվարի 2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․

1)Պակասեցնել

ա.համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 06 խումբ 04 դաս 01 ծրագիր 52՝ արտաքին լուսավորության ցանց ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112-շենքերի և շինությունների շինարարություն հոդվածից 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ,

բ․համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 11 խումբ 01 դաս 02 ծրագիր 51՝ համայնքների պահուստային միջոցներ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891-պահուստային միջոցներ հոդվածից 1000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,

ավելացնել`

ա.Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 04 ծրագիր 51՝  ոռոգման ցանցի կառուցում ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112-շենքերի և շինությունների շինարարություն հոդվածին՝ 2 400 000  (երկու միլիոն չորս  հարյուր հազար) ՀՀ դրամ` Աղնջաձոր գյուղի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար։ 

բ․Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 06 խումբ 03 դաս 01 ծրագիր 51՝ ջրամատակարարում ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112-շենքերի և շինությունների շինարարություն հոդվածին 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Վարդահովիտ գյուղի խմելու ջրի ջրագծերի կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար։

գ․համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 05 խումբ 04 դաս 01 ծրագիր 51՝ ճանապարհային տրանսպորտ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4239-ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի վերանորոգման արդյունքում գոյացած երկրորդային ասֆալտով՝ միջբնակավայրային ճանապարհների հարթեցման նպատակով։

2)Պակասեցնել՝ 

ա.համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 06 խումբ 04 դաս 01 ծրագիր 52՝ արտաքին լուսավորության ցանց ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4512-սուբսիդիաներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածից 3 00 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,

բ․համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 04 խումբ 02 դաս 01 ծրագիր 55՝ գյուղատնտեսություն ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4512-սուբսիդիաներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածից 3 00 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,

ավելացնել`

ա.Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 05 խումբ 04 դաս 01 ծրագիր 52՝  ճանապարհային տրանսպորտ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4512-սուբսիդիաներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին 6 00 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։ 

 3)Պակասեցնել՝ 

ա.համայնքի բյուջեի գործառնական դասակարգման  բաժին 10 խումբ 04 դաս 01 ծրագիր 51՝ ընտանիքի անդամներ և զավակներ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729-այլ նպաստներ բյուջեից հոդվածից 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,

ավելացնել`

ա.Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 10 խումբ 07 դաս 01 ծրագիր 51՝  սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող սոցիալական օգնություն ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729-այլ նպաստներ բյուջեից հոդվածին 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner