Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 61Ա


Զեկ. ՄԱՄԻԿՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 7-րդ  և 42-րդ  կետերով , Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի  230-րդ  հոդվածի  3-րդ մասով, 245-րդ հոդվածի  2-րդ  մասով

  ավագանին որոշում է

 

1․Սահմանել, որ ․

1) Եղեգիս համայնքում Եղեգիս  համայնքի բնակիչների անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների  գույքահարկի գծով  կիրառվում են արտոնություններ՝  անշարժ  գույքի  համար տարեկան  ոչ ավել քան 35000(երեսունհինգ հազար)ՀՀ  դրամի, փոխադրամիջոցների գույքահարկի  համար տարեկան ոչ ավել քան 55000(հիսունհինգ հազար)ՀՀ դրամի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են ՝ 

ա․Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ 2016 թվականի քառօրյա պատերազմի կամ 2020 թվականի  44-օրյա պատերազմի զոհված (մահացած)զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ,

2)Եղեգիս համայնքում  Եղեգիս համայնքի  բնակիչների  անշարժ գույքի  հարկի և փոխադրամիջոցների  գույքահարկի գծով  կիրառվում են արտոնություններ՝  անշարժ գույքի  համար տարեկան ոչ ավել քան  25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամի, փոխադրամիջոցների գույքահարկի համար տարեկան ոչ ավել քան 35000(երեսունհինգ հազար) ՀՀ դրամի կիրառմամբ, եթե վճարողները  հանդիսանում են՝

ա․2016 թվականի քառօրյա  պատերազմի մասնակից և/կամ մասնակիցների ընտանիքների անդամներ,

բ․2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից և/կամ  մասնակիցների ընտանիքների անդամներ։

3)Եղեգիս համայնքում    Եղեգիս համայնքի բնակիչների  անշարժ գույքի  հարկի և  փոխադրամիջոցների  գույքահարկի գծով կիրառվում են  արտոնություններ՝  անշարժ գույքի համար տարեկան ոչ ավել քան 20000(քսան հազար) ՀՀ դրամի, փոխադրամիջոցների  գույքահարկի  համար  տարեկան ոչ ավել քան  25000(քսանհինգ հազար) ՀՀ դրամի կիրառմամբ, եթե վճարողները  հանդիսանում են՝

ա․Գիշատիչ կենդանիների  հարձակումների հետևանքով  տուժած և/կամ  տարերային աղետների հետևանքով  տուժած և/կամ   տուժած բնակիչների ընտանիքների անդամներ,

2․Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների  կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝

Վճարողի կամ ընտանիքի  անդամի դիմումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականության վկայականի պատճենը, համապատասխան շահառուի  2016 թվականի  քառօրյա պատերազմի  մասնակցությունը հավաստող  փաստաթղթի  պատճենը, համապատասխան  շահառուի 2020 թվականի 44-օրյա պատերազմի  մասնակցությունը հավաստող  փաստաթղթի  պատճենը, անհրաժեշտության դեպքում  փաստը հավաստող  այլ փաստաթղթերի պատճենները։

3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից։                                                                      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՄԻԿՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner