Ղեկավարվելով 10-ը հունիսի 2008 թվականի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակչուհի Հասմիկ Համբարձումի Սմբատյանի (ընտանիքի գլխավորը, ծնված՝ 1936թ․) և նրա ընտանիքի անդամներ՝ Գրիգոր Անուշավանի Մարտիրոսյանի (որդին, ծնված՝ 1967թ․), Սուսան Բորիսի Զատիկյանի (հարսը, ծնված՝ 1967թ․), Արգիշտի Գրիգորի Մարտիրոսյանի (թոռը, ծնված՝ 1990թ․) սեփականության իրավունքը Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 15-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ (հողամասի կադաստրային ծածկագիր՝ 10-035-0034-0051, մակերեսը 0,1375հա):
2. Կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը:
3.Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: