Ղեկավարվելով 10-ը հունիսի 2008 թվականի <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը
որոշում եմ՝
1.Ճանաչել Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի բնակիչ Սպարտակ Ջիվանի Գրիգորյանի /ընտանիքի գլխավորը, ծնված՝ 03/10/1947թ./ և նրա ընտանիքի անդամներ՝ Լյուբով Վլադիմիրի Գրիգորյանի /կինը, ծնված՝ 28/08/1950թ./,Նունե Սպարտակի Գրիգորյանի/ աղջիկը, ծնված 23/08/1973թ./,Օլգա Սպարտակի Գրիգորյանի /աղջիկը, ծնված 02.10.1971թ./, Արթուր Սպարտակի Գրիգորյանի /որդին, ծնված 08.11.1976թ./, Արտակ Սպարտակի Գրիգորյանի /որդին, ծնված 26.05.1986թ./, սեփականության իրավունքը կենտրոնական փողոց տուն 25 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը:
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: