Այսօր: Հինգշաբթի, 19 Մարտի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2026 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 27/02/2026թ․ թիվ 18Ա որոշումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

Եղեգիս համայնքի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության․

1․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի «Սատանի քար» կոչվող հանդամասում  գտնվող 0,2 հա և 0,2 հա մակերեսներով արոտավայր հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակիչ Սամվել Արմենակի Դանիելյանին։ 

2.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 10հա մակերեսով արոտավայր և 10հա մակերեսով խոտհարք հողատեսքերը  վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Նահապետ Բայանդուրի Խանոյանին։ 

3.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 3հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Վրեժ Պարգևի Խանոյանին։ 

4․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 50հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Գագիկ Շիրակի Արամյանին։ 

5․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 50 հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Էմին Վիգենի Վարդանյանին։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner