Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմանների «Սևաժայռ» կոչվող տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 12,5 հա մակերեսով արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Մաթևոս Վանուշի Սմբատյանին։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |