Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 114Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2023 թվականի N 114Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08/12/2022 Թ․ ԹԻՎ 134Ա ԵՎ 16/07/2023 Թ․ ԹԻՎ 100Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով

ավագանին որոշում է՝

1․Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 8-ի «Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 134Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ

«Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.

           հանձնաժողովի նախագահ՝  Ա. Գաբրիելյան - համայնքի ղեկավարի  առաջին տեղակալ

           արձանագրող՝  Ա. Արտաշյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ

           անդամներ՝ Ռ. Ոսկանյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ

                           Ա․ Սիմոնյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ

                              Հ․ Պողոսյան -համայնքի ավագանու անդամ

2. Մրցութային գործընթացում սակարկություններն իրականացնող (աճուրդավար) նշանակել Ա․ Սիմոնյանին:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։»։

2․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 16-ի «Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 100Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին մասի 14-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները

 ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Արտաբույնք գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արտյոմ Արմենի Սետրակյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  այլ հողատեսքից (0,64843հա մակերեսով, 10-010-0120-0047 կադաստրային ծածկագրով) առանձնացված 0.116հա հողատարածքը փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

 2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով» համաձայնեցմանը   ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:»։


Կողմ -8

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner