|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2020 թվականի N 80Ա |
ԱՎԱԳԱՆՈՒ 29/04/2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 34Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝ Եղեգիս համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 29-ի ««ԳԵՏԻԿՀԷԿ» ՍՊԸ-ին սերվիտուտով հողատարածքներ տրամադրելու մասին» թիվ 34Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝ «Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ,,Գետիկ ՀԷԿ,, ՍՊԸ-ի կողմից ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով էլեկտրահաղորդման հենասյուների տեղադրելու համար 25 (քսանհինգ) տարի ժամկետով /տարեկան վարձավճարը՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ/ կնքելու սերվիտուտի պայմանագիր՝
- արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0227, մակերեսը՝ 0,062հա,
- վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0609-0073, մակերեսը՝ 0,0108հա,
- այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0609-0074, մակերեսը՝ 0,005հա:»:
|
Կողմ -6 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|