Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Հաստատել 23-ը հունիսի 2023թ. թիվ 7 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ զորակոչի ենթակա Եղեգիս համայնքի բնակչին գումար տրամադրելու մասին,
3․Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանող Եղեգիս համայնքի բնակիչների ուսման վարձը փոխհատուցելու մասին,
4․Եղեգիս համայնքի բնակչի երեխայի ծնվելու կապակցությամբ ծնողին գումարի տրամադրման մասին,
5․Գիտական հոդվածներ տպագրելու ծախսերի փոխհատուցման համար Եղեգիս համայնքի բնակիչներին գումար տրամադրելու մասին,
6․Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին,
7․Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների քանակական և անհատական կազմերի, Եղեգիս համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի թիվ 13Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
8․Եղեգիս համայնքի ավագանու 11/04/2023 թվականի թիվ 43Ա և 21/04/2023թ․ թիվ 52Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,
9․Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի՝ այլ հողեր գործառնական նշանակության փոխելուն համաձայնություն տալու մասին,
10․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,09696 հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
11․Եղեգիս համայնքի Շատին գյուղի «Փարոլան» կոչվող տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
12․Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի «12-րդ փողոց 1-ին փակուղի» փողոցն անվանափոխելու մասին,
13․Պետական սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու մասին,
14․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
15․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին։