Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 88Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 88Ա


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11/04/2023 Թ․ ԹԻՎ 43Ա ԵՎ 21/04/2023Թ․ ԹԻՎ 52Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 04/05/2023թ. թիվ Կ-04052023-10-0088 որոշումն

ավագանին որոշում է՝

1․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 11-ի «Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքը և հողամասի վրա գտնվող շինությունները կառուցապատող Արգիշտի Սահակի Նազարյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին» թիվ 43Ա որոշման բովանդակության մեջ «արտադրական նշանակության տնտեսական շինություններ» բառերը փոխարինել «բնակելի նշանակության տնտեսական շինություններ» բառերով։

2․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 52Ա որոշման բովանդակության մեջ «այլ հողատեսքեր» բառերը փոխարինել «վարելահող հողատեսքեր» բառերով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner