Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1․Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 8-ի «Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 134Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ
«Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
հանձնաժողովի նախագահ՝ Ա. Գաբրիելյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
արձանագրող՝ Ա. Արտաշյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
անդամներ՝ Ռ. Ոսկանյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Ա․ Սիմոնյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Հ․ Պողոսյան -համայնքի ավագանու անդամ
2. Մրցութային գործընթացում սակարկություններն իրականացնող (աճուրդավար) նշանակել Ա․ Սիմոնյանին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։»։
2․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 16-ի «Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 100Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին մասի 14-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները
ավագանին որոշում է՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Արտաբույնք գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արտյոմ Արմենի Սետրակյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից (0,64843հա մակերեսով, 10-010-0120-0047 կադաստրային ծածկագրով) առանձնացված 0.116հա հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
2..Համայնքի ղեկավարին՝ կազմել և «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով»-ի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:»։ |