Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի բյուջեից հատկացնելու 2 398 500 /երկու միլիոն երեք հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ՝ Եղեգիս բնակավայրում նախակրթարան կառուցելու համար: |