Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 133Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 133Ա


Զեկ. ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐՔԵՐԸ ԵՎ ԳՐՔԵՐԻ ԳՐԱԴԱՐԱԿՆԵՐՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ «ԹԱՌԱԹՈՒՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի գրադարանում է գտնվում Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող  5373 հատ գիրք և գրքերի   39 հատ  մետաղից գրադարակներ: Թառաթումբի գրադարանը տարիներ շարունակ գրադարանավար չի ունեցել, հնարավոր չի եղել գրքերը տրամադրել ընթերցասեր բնակչությանը և դպրոցական երեխաներին, ինչն աշխարհընկալման և գիտելիքների ձեռք բերման դերում բացասական  է անդրադառնում:

     Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջներով,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,

  ավագանին որոշում է՝

      1.Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի գրադարանում  գտնվող, Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող  5373 հատ գրքերը և գրքերի   39 հատ  մետաղից գրադարակներն անհատույց, անորոշ ժամկետով օգտագործման հանձնել Եղեգիս համայնքի «Վայոց ձորի մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ին:

    2.Սույն որոշման պահանջները կատարել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում և  որոշման պահանջների կատարումը հանձնարարել Եղեգիս համայնքի ղեկավարի 1-ին տեղակալին և Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական ղեկավարին:

    3.Որոշման գործողությունը տարածվում է մինչև, անհրաժեշտության դեպքում, համայնքի ղեկավարի պահանջով գրքերը գրադարանին վերադարձնելը:

     4.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ընդունման պահից։       


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner