Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 83Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2022 թվականի N 83Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ավագանին որոշում է՝

   1.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի «Արատես» կոչվող հանդամասում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1 /մեկ/ հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հերմոն բնակավայրի բնակիչ Սերգեյ Սամսոնի Գրիգորյանին։ 

 2.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի «Վիշկա» կոչվող հանդամասում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հերմոն բնակավայրի բնակիչ Վիտյա Վլադիմիրի Էնյաթյանին։ 

 3․Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի «Վիշկա» կոչվող հանդամասում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հերմոն բնակավայրի բնակիչ Արազ Ռոբիկի Ավանեսյանին։ 

 4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով  տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:


Կողմ -7

ԲԱԴԱԼՅԱՆ ՆՎԵՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner