Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-031-0013-0125, մակերեսը՝ 0,11052հա/ աճուրդով օտարելու մասին:
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 130%-ի չափով:
3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: