Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 30Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2022 թվականի N 30Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄՈԴՈՒԼԱՅԻՆ» ՏԻՊԻ ՄՍՈՒՐԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի  23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝

ավագանին որոշում է՝

1․ Անհետաձգելի համարել Եղեգիս համայնքում «մոդուլային» տիպի մսուրային մանկապարտեզի կառուցման համար հողամասերի գնումը։

2․Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համապատասխան որոշմամբ թույլ տալու սույն որոշման 1-ին կետում նշված գնումը կատարելու մեկ անձից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -7

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner