Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 156Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 156Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐՏԱԲՈՒՅՆՔ, ՀՈՐԲԱՏԵՂ, ՀԵՐՄՈՆ, ԳՈՂԹԱՆԻԿ, ՎԱՐԴԱՀՈՎԻՏ, ԵՂԵԳԻՍ, ՇԱՏԻՆ, ՀՈՐՍ, ՔԱՐԱԳԼՈՒԽ ԵՎ ԱՂՆՋԱՁՈՐ ԳՅՈՒՂԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐՔԵՐԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱԿՆԵՐՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համայնքների խոշորացումից հետո, տարեց-տարի նվազել է գրադարաններից օգտվող ընթերցասեր քաղաքացիների քանակը, ինչի հետևանքով համայնքապետարանի հաստիքացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ։ Որոշ գրադարանավարների հաստիքներ կրճատվել են և դրանց պարտականությունները կատարել են մշակութային միջոցառումների կազմակերպիչները, որն ըստ  էության իրեն չի արդարացրել։ Միջոցառումների սակավության և մշակույթի տների անգործության  պատճառով, ընթացքում այդ հաստիքները ևս կրճատվել են։

   Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք, Հորբատեղ, Հերմոն, Գողթանիկ,Վարդահովիտ, Հորս, Եղեգիս, Շատին, Քարագլուխ և Աղնջաձոր գյուղերի վարչական ղեկավարների նստավայրի գրադարանները տարիներ շարունակ չեն ծառայել իրենց նպատակին և չեն ծառայում, հնարավորչի եղել գրքերը տրամադրել ընթերցասեր բնակչությանը և դպրոցական երեխաներին, ինչն աշխարհընկալման և գիտելիքների ձեռք բերման դերում բացասական  է անդրադառնում:

   Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

 1.Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք, Հորբատեղ, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Հորս, Եղեգիս, Շատին, Քարագլուխ և Աղնջաձոր գյուղերի վարչական ղեկավարների նստավայրի գրադարանները և գրադարակները համաձայն հաստատված գույքացուցակի, անհատույց, անորոշ ժամկետով օգտագործման հանձնել Եղեգիս համայնքի վերոնշյալ գյուղերի դպրոցներին։    2.Սույն որոշման պահանջները կատարել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում և որոշման պահանջների կատարումը հանձնարարել Եղեգիս համայնքի ղեկավարի 1-ին տեղակալին և նշված գյուղերի  վարչական ղեկավարներին: 

3.Որոշման գործողությունը տարածվում է մինչև, անհրաժեշտության դեպքում, համայնքի ղեկավարի պահանջով գրքերը գրադարաններին վերադարձնելը:

    4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner