Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 45Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ 45Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ հոդվածով և  <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը 

ավագանին որոշում է՝

  1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը՝ համաձայն հավելված 1-ի: 

   2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոցձորի մարզի Եղեգիս համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի: 

   3. Հաստատել Հայաստանի Հանրապետության  Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի: 

   4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի  մարզի Եղեգիս համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները՝ համաձայն 4-րդ հավելվածի: 

   5.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner