Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 48Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերի պահանջներով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով <<Շրջակա միջավայր և առողջություն>> ՀԿ-ի նախագահ Լիանա Մարգարյանի 27/05/2020թ. ՇՄԱ 01/05-2020 գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը

ավագանին որոշում է՝

 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր՝ 10-010-0084-0002, մակերեսը՝ 0.30222հա/ հողատարածքից ֆուտբոլի դաշտին կից 0,20982հա հողատարածքը հատկացնելու խաղահրապարակ կառուցելու համար: 

 2.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ արտոնել<<Շրջակա միջավայր և առողջություն>> ՀԿ-ին և ազատել տեղական տուրքի՝ շինարարության թույլտվության վճարումից Արտաբույնք բնակավայրում խաղահրապարակի կառուցման համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner