Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 29Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2022 թվականի N 29Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27/01/2022Թ. ԹԻՎ 13Ա, 27/01/2022Թ. ԹԻՎ 14Ա, 09/03/2022Թ. ԹԻՎ 25Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի պահանջներով

ավագանին որոշում է՝

1.Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրային հայտեր ներկայացնելու մասին» թիվ 13Ա որոշման բովանդակության մեջ 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4.Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասերի գնում՝ մանկապարտեզի կառուցման նպատակով»:

2.Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը, և շինության սպասարկող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին» թիվ 14Ա որոշման բովանդակության մեջ՝

«բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման անշարժ գույքը» բառերը փոխարինել «հասարակական նշանակության գրասենյակի» բառերով:

3.Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 09-ի «Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ /մշտական/ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման  տրամադրելու մասին» թիվ 25Ա որոշման վերնագրում և բովանդակության մեջ՝

««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի» բառերով:


Կողմ -6

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner