Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ, ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ 20-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 69Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2014 թվականի մարտի 20-ի թիվ 15 որոշման թիվ 1 հավելվածով հաստատված <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կանոնադրության>> 3-րդ գլխի 10-րդ կետի պահանջները

Ավագանին որոշում է՝

1.Անվավեր ճանաչել ավագանու 20-ը դեկտեմբերի 2018 թվականի <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում Եղեգիս համայնքի ավագանու կողմից ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին>> թիվ 69Ա որոշումը:
2.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում Եղեգիս համայնքի ավագանու կողմից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրել Արտակ Մարտինի Մարկոսյանի թեկնածությունը:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner