|
25.03.26
ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականություններ կատարող` Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ Արտաբույնք բնակավայրում կատարվում են գերեզմանատան ցանկապատման աշխատանքներ։
|
|
|
24.03.26
ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԽՃԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականություններ կատարող Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի կատարմամբ խճապատվել են Շատին բնակավայրի որոշ փողոցներ։ Աշխատանքները միտված են ճանապարհների բարեկարգմանը և բնակիչների տեղաշարժի ապահովմանը։
|
|
|
21.03.26
Հանդիպում–դասընթաց միտված երիտասարդական զարգացմանը
|
|
Եղեգիսի համայնքապետարանի և «Հզոր միտք / Ուսանողի տուն» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի ունեցավ երիտասարդների համար նախատեսված դասընթաց–հանդիպում։Հանդիպման նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային և զարգացման ծրագրերին, ինչպես նաև բարձրացնել նրանց իրազեկվածությունը ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների վերաբերյալ։Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝ «Հզոր միտք / Ուսանողի տուն» նախաձեռնության գործունեությանը, ոչ ֆորմալ կրթության դերին, կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարմանը, անգլերեն լեզվի կարևորությանը և դրա ուսուցման հասանելի մեթոդներին, ինչպես նաև անձնական ...
Մանրամասն |
|
|
19.03.26
27․03․2026 ԹՎԱԿԱՆԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի մարտի 27-ին, ժամը 15։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի հերթական 3-րդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
17.03.26
ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Շատին բնակավայրում շարունակվում են խողովակաշարի վերանորոգման աշխատանքները՝ Եղեգիսի համայնքապետարանի միջոցներով և բնակիչների աջակցությամբ։ Ծրագիրը միտված է ջրամատակարարման համակարգի բարելավմանը և բնակիչների կենցաղային պայմանների ապահովմանը։
|
|
|
16.03.26
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ (ՀՈՍՏՈՒՆ) ԿՈՉՎՈՂ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
|
|
Շատին բնակավայրի` (Հոստուն) կոչվող թաղամասում,բնակիչների աջակցությամբ և համայնքի միջոցներով իրականացվում են շուրջ 600 մետր երկարությամբ, 150 մմ տրամագծով խողովակաշարի կառուցման աշխատանքներ։Աշխատանքներն իրականացվում են Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականություներ կատարող` Ահարոն Գաբրիելյանի և ՀՈԱԿ տնտեսության նախաձեռնությամբ։ Ծրագիրը միտված է թաղամասի ջրահեռացման համակարգի բարելավմանը և բնակիչների կենցաղային պայմանները ապահովելու նպատակով:
|
|
|
16.03.26
ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ԴԵՊՔ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Շատին բնակավայրում եղանակային պայմանների հետևանքով,արձանագրվել է քարաթափման դեպք։Խնդրում ենք ցուցաբերել զգուշություն և պահպանել անվտանգության կանոնները։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |