|
01.12.25
ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
Մանրամասն |
|
|
31.10.25
ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
|
Արտաբույնք բնակավայրի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 12։00-ին, Արտաբույնք բնակավայրի մշակույթի տան դահլիճում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի գյուղի տոնի կազմակերպման հնարավորությունը և դրա անցկացման ընթացակարգը։ Հրավիրվում եք ակտիվորեն մասնակցելու քննարկմանը՝ ձեր կարծիքներով և առաջարկներով։ Գյուղի տոնի իրականացումը կախված է հենց ձեր մասնակցությունից և համատեղ նախաձեռնությունից։ 🏡 Քո մասնակցությամբ է ձևավորվելու Արտաբույնքի տոնը։ Միացիր հանդիպմանը նոյեմբերի 3-ին։ Հարգանքով՝ Եղեգիսի Համայնքապետարան
|
|
|
29.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՂԵԳԻՍ ԵՎ ՀՈՐԲԱՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
|
Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները կրում են շարունակական բնույթ․ այս անգամ դրանք կայացել են Եղեգիս և Հորբատեղ բնակավայրերում։ Լսումները վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։ Հանրային լսումները տեղի են ունեցել հարցուպատասխան ձևաչափով՝ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում հնչած մի շարք առաջարկներ գնահատվել են որպես առաջնային կարևորություն ունեցող նախաձեռնություններ՝ ներառվելու և կյանքի կոչվելու նպատակով սուբվենցիոն ծրագրերի և համայնքի տարեկան աշխատանքային պլանի շրջանակում։ 💬 Հանրային լսումները նպաստում են համայնքային կառավարման թափանցիկությանը և բնակիչների ներգրավվածությանը՝ համայնքի զարգացման գործընթացներում։
|
|
|
28.10.25
ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
|
Շատին բնակավայրի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում, որի թեման է՝ Շատին բնակավայրում գյուղի տոնի կազմակերպման հնարավորությունը։ Քննարկման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն տոնի անցկացման տարբեր առաջարկներ և ձևաչափեր։ Տոնը նախատեսվում է նշել մինչև նոյեմբերի 22-ը։ Սիրելի բնակիչներ, գյուղի օրվան նվիրված միջոցառման կազմակերպումը կախված է հենց ձեր ակտիվությունից և մասնակցությունից։ Հրավիրվում եք ներկա գտնվելու քննարկմանը՝ ձեր կարծիքներով և առաջարկներով մասնակցելու գործընթացին։ Հարգանքով՝ Եղեգիսի համայնքապետարան
|
|
|
27.10.25
Նորանշանակ ՀՀ Վայոց ձորի մարզպետ` Վահագն Արսենյանի այցը Եղեգիս համայնք
|
|
Սշխատանքային այցի շրջանակում Եղեգիս համայնքապետարան է այցելել Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը։Մարզպետին ընդունեց և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։Հանդիպմանը ներկա էին նաև Եղեգիս համայնքի ավագանու անդամներ՝ Նարեկ Մարտիրոսյանը, Հրաչ Պողոսյանը, Վահե Բաբայանը և Զոյա Մարտիրոսյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ։Հանդիպման ընթացքում պարոն Գաբրիելյանի և ավագանու անդամների կողմից հնչեցին համայնքային և հասարակական նշանակության մի շարք հարցեր։Հանդիպումից հետո պարոն Գաբրիելյանի և ավագանու անդամների ուղեկցությամբ մարզպետ Վահագն Արսենյանը այցելեց Աղնջաձոր և Քարագլուխ բնակավայրեր` ծանոթանալու համայնքներում ...
Մանրամասն |
|
|
27.10.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 31֊ին, Շատինի միջնակարգ դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը։ օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
27.10.25
Հանրային լսումներ Շատին և Արտաբույնք բնակավայրերում
|
|
Հոկտեմբերի 22-ին Շատին և Արտաբույնք բնակավայրերում կայացան հանրային լսումներ, որոնք վարել է Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ահարոն Գաբրիելյանը։Շատինում կայացած լսմանը մասնակցել է նաև համայնքի ավագանու անդամ՝ Նարեկ Մարտիրոսյանը։Լսումներին մասնակցած բնակիչները ներկայացրել են մի շարք առաջարկներ և բարձրաձայնել համայնքային կյանքի տարբեր հարցեր։ Առավել հաճախ հնչած և հրատապ համարված խնդիրները վերաբերվել են խմելու ջրի որակի բարելավմանը, աղբահանության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև նոր կոյուղու համակարգի կառուցման անհրաժեշտությանը։💧 Քննարկումների և հարցուպատասխանի արդյունքում որոշվել է առաջնահերթությամբ ընդգրկել խմելու ջրի օբյեկտների կառույցների (ՕԿՋ) և ջրագծի կառուցման աշխատանքները համայնքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |