Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Հ. Սմբատյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Եղեգիս համայնքի 2024 թվականի բյուջեից վերադարձնել փոխադրամիջոցի մասով առաջացած, Հրանտ Սարոյի Սմբատյանի կողմից Եղեգիս համայնքի բյուջե վճարված 45650 (քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարի չափով գերավճարը:
2.Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին՝ ապահովել վճարումը:
3.Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Ս․ Հայրապետյանին՝ գույքահարկի բազայում կատարելու համապատասխան փոփոխություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: