Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/0139/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի փետրվարի 24-ի վճիռը և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին 15․07․2025թ․ որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 42-րդ կետերով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/0139/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի փետրվարի 24-ի վճիռը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան և դեռևս գտնվում է վիճարկման փուլում, մերժել «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ-ԻՆ 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի փոխանցումը։ |